Քրիստիան Պուլիշիչը հայտնել է, թե ինչպես են անցել «Միլանում» իր առաջին ամիսները

«Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը պատմել է, թե ինչպես են անցել միլանյան ակումբում իր առաջին ամիսները։ Ֆուտբոլիստը թիմին միացել է այս ամառ՝ «Չելսիից» 20 միլիոն եվրոյի դիմաց։

«Սա հիանալի հնարավորություն է ինձ համար վերսկսելու կարիերաս, ինձ շատ է դուր գալիս այստեղ: Հիմա ես պարզապես պետք է այդպես շարունակեմ: Ես լավատեսությամբ եմ նայում ապագային»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Հիշեցնենք, որ 24-ամյա ամերիկացին Ա Սերիայի երեք խաղում դարձել է երկու գոլի հեղինակ և ճանաչվել օգոստոսին թիմի լավագույն ֆուտբոլիստ։