Ռոբերտո Պերեյրան կրկին կդառնա իտալական ակումբի ֆուտբոլիստ

Արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան կրկին կդառնա իտալական «Ուդինեզեի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պերեյրան իտալական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելու հնարավորությամբ։

32-ամյա արգենտինացին «Ուդինեզեում» հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին, իսկ 2020-ից 2023 թվականներին: Այս տարվա հուլիսի 1-ից ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Իր կարիերայի ընթացքում Ռոբերտոն հասցրել է հանդես գալ արգենտինական «Ռիվեր Փլեյթում», իտալական «Յուվենտուսում» և անգլիական «Ուոթֆորդում»: Պերեյրան Արգենտինայի հիմնական հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում: