Յան Զոմմերը կիսվել է «Բավարիայում» եղած ժամանակահատվածի մասին իր տպավորություններով

Միլանի «Ինտերի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի դարպասապահ Յան Զոմմերը կիսվել է Մյունխենի «Բավարիայում» գտնվելու ժամանակահատվածի մասին իր տպավորություններով։

«Այս իրավիճակը իմ կարիերային էլ ավելի մեծ ոգևորություն տվեց, նոր տպավորություններ և ավելացրեց մարտահրավերներ։ Շատ վայրի ու քաոսային ժամանակ էր։ Եղան բազմաթիվ փոփոխություններ, բացասական արդյունքներ, նաև բազմաթիվ քննադատություններ։

Միևնույն ժամանակ, դա ինձ համար բոլորովին նոր փորձ էր։ Գնահատում եմ «Բավարիայում» անցկացրած ժամանակը։ Մենք նվաճեցինք չեմպիոնական տիտղոսը։ Ես նոր փորձ ձեռք բերեցի, և այն քննադատությունը, որին ես ու թիմը պետք է բախվեինք, ինձ կոշտացրեցին։ Ես շատ շնորհակալ եմ այս ժամանակի համար և այն համարում եմ հաջողված»,- SRF-ին ասել է Զոմմերը։