Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Աղբյուրի համաձայն՝ 38-ամյա խորվաթն ունի աշխատանքի հնարավորություն արտասահմանում: «Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին, ցանկանում է ձեռք բերել Մոդրիչին։ Ֆլորիդայի ակումբը պատրաստ է Մոդրիչին երկու տարվա պայմանագիր առաջարկել։
Լուկայի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։