Ջանլուիջի Դոննարումա. «Բուֆոնի ռեկորդը գերազանցելը մոտիվացնում է ինձ»

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, ով շատ վաղ է սկսել խաղալ Իտալիայի հավաքականում, խոստովանել է, որ երազում է գերազանցել Իտալիայի հավաքականի հանդիպումների քանակի ռեկորդը, որը պատկանում է իր անվանակից Բուֆոնին։ –

«Բուֆոնի ռեկորդը գերազանցելն այն է, ինչ ես իսկապես ցանկանում եմ, դա ինձ մոտիվացնում է: Ես շատ բան սովորեցի նրանից։ Տեխնիկան, գծի վրա խաղալը, նրա հանգստությունը։ Դարպասապահի համար շատ կարևոր է վերահսկել իր էմոցիաները։ Ես դրանք սովոէեցի նրանից»,- Դոննարումմայի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։

Դոննարուման Իտալիայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականին։