Բրազիլիայի հավաքականի և «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը բացատրել է, թե ինչու չի լքել ազգային հավաքականը ԱԱ-2022-ում անհաջողությունից հետո։
Բրազիլացիները դուրս եկան ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեցին Խորվաթիային։
«Ընտանիքի և ընկերների ուժեղ ճնշման դեպքում, ովքեր պնդում էին, որ ես մնամ, դու սկսում ես գնահատել այն ամենը, ինչ արել ես:
Մտերիմ մարդիկ քեզ դնում են քո տեղը և հասկացնում են, որ պետք է շարունակես երջանիկ լինել՝ կրելով Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։