Էդուարդ Սպերցյան. «Մեծ չափով ընտրությունը կատարվում է սրտին հետևելով»

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչու ՌՊԼ-ի հայ ֆուտբոլիստներն ավելի ու ավելի են նախընտրում խաղալ իրենց պատմական հայրենիքի ազգային հավաքականում։

«Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ ենք տեսնում, որ Ռուսաստանից հայ ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Հայաստանի հավաքականում։ Ձեր գործոնն էլ այնտեղ կա՞, ձեր օրինակին են հետևում և ցանկանում են խաղալ մեր թիմում։

Կարող եմ ասել, որ ցանկացած ֆուտբոլիստ զգում և ընտրություն է կատարում։ Ավելի շատ դա արվում է սրտին հետևելով»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ անձամբ՝ Սպերցյանը, նույնպես ժամանակին ընտրել է Հայաստանը՝ չնայած Ռուսաստանի հավաքականում խաղալու հնարավորությանը։