«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հետաքրքրված է թուրքական երկու ակումբներով։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 26-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում» կամ «Գալաթասարայում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսապաշտպանին հայտնել է, որ Մեյսոն Մաունթի և Սոֆյան Ամրաբաթի հետ պայմանագիր կնքելուց հետո հույսը չի դնում նրա վրա։
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է դիտարկել Վան դե Բեկի վերաբերյալ ցանկացած առաջարկ։
Հիշեցնենք, որ Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։