Թուրքիա – Հայաստան հանդիպման ժամանակ արգելվելու է ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործելը

EURO-2023-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։

Ինչպես հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ՝ Թուրքիա – Հայաստան հանդիպման ժամանակ արգելվելու է ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործելը։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Էսքիշեհիր քաղաքի վարչակազմը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, որոշել են թույլ չտալ խաղին ներկա գտնվել ադրբեջանական դրոշներով մարդկանց։

Նշվում է, որ այս որոշումը առաջացրել է տեղի ադրբեջանցիների զայրույթը։