Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսում անել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։
«Կարիերայիս ավարտից հետո ես կցանկանայի մնալ ֆուտբոլում։ Ի՞նչ դերում։ Դեռ չեմ որոշել։ Ես ընդունվել եմ մարզչական ակադեմիա և ցանկանում եմ ավարտել Խորվաթիայում»,- ասել է Մոդրիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ խորվաթի պայմանագիրն «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ 37-ամյա կիսապաշտպանը կարող է ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո։