Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն բացատրել է, թե ինչու է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Շաբաբի» նորեկ Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

«Ես զուտ տնտեսական հիմքո՞վ եմ որոշում կայացրել։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով բոլոր գործոնները։ Ի վերջո, ֆուտբոլիստ լինելն էլ է մասնագիտություն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Colchoneria-ն։

Հիշեցնենք, որ բելգիացին կարիերայի ընթացքում երկրորդ անգամ լքել է Մադրիդի «Ատլետիկոն», որը նրա տրանսֆերի համար ստացել է 15 միլիոն եվրո։