«Բարսելոնան» ձմռանը կփորձի հենակետային կիսապաշտպան ձեռք բերել

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։ Լրագրող Ռոջեր Տորելլոյի կարծիքով՝ իսպանական ակումբը այս դիրքն ամրապնդելու մի քանի տարբերակ ունի։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է «Ֆուլհեմից» Ժոաու Պալինյային, «Լիվերպուլից» Տիագո Ալկանտարային, «Արսենալից» Ժորժինյոյին և «Յուվենտուսից» Ադրիեն Ռաբյոյին։

Հիշեցնենք, որ ամռանը հեռացած Սերխիո Բուսկետսին փոխարինեց «Ժիրոնայից» ժամանած Օրիոլ Ռոմեուն։