Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Իտիֆակը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Ջեյդոն Սանչոյին, ով ներկայումս կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Լրագրող Ջեյմս Բենջը հայտնում է, որ «Ալ-Իտիֆակը» պատրաստվում է Սանչոյի համար վարձակալության առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբը կարող է համաձայնվել նման գործարքի։

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ֆուտբոլիստը կարող էր հայտնվել «Չելսիում»։