«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է մինչև հունվար խաղադաշտ դուրս չգալ, հայտնում է The Guardian-ը։
36-ամյա ֆրանսիացին չի հասցրել նոր թիմ գտնել մինչև սեպտեմբերի սկիզբը, երբ տրանսֆերային պատուհանը փակվեց եվրոպական առաջնություններում։ Այս առումով նա կարող է կորցնել խաղային պրակտիկան մինչև ձմեռ։
Ակումբը հիասթափված է Լյորիսի հետ կապված իրավիճակից, քանի որ կարծում է, որ նա բավական ժամանակ ուներ ակումբ գտնելու համար։