Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտարարել է, որ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար դեռ վաղ է մտածել կարիերան ավարտելու մասին։
«Նա ունի ակնառու որակներ, դեռ վաղ է ֆուտբոլը ավարտելու համար: Կարծում եմ՝ նա պետք է հնարավորինս երկար խաղա՝ որքան հնարավոր է երկար։ Նա «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստն է, նրան բոլորը շատ են սիրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դարպասապահը։
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։