Ֆորմուլա 1-ի օդաչու Ֆերնանդո Ալոնսոն բացատրել է, թե ինչու է երկրպագում Մադրիդի «Ռեալին»

Ֆորմուլա 1-ի օդաչու Ֆերնանդո Ալոնսոն խոսել է այն մասին, թե ինչու է երկրպագում «Ռեալին»։

«Ինչու՞ եմ ես երկրպագում «Ռեալին». Որովհետև նրանք միշտ հաղթում են։ Դե, իրականում ես մանկուց «Ռեալի» երկրպագու եմ: Հայրս նրանց երկրպագուն էր։ Ես մանկուց սիրահարվել եմ «Ռեալին», – Ֆերնանդո Ալոնսոի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ալոնսոն նախկինում եղել է Alpin-ի, Ferrari-ի, McLaren-ի, Renault-ի և Minardi-ի օդաչու։