Դավիդ Սիլվա. «Ես կարոտում եմ «Մանչեսթեր Սիթիին»»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան «Դավիդ Սիլվան խոստովանել է, որ կարոտում է այն օրերը, երբ խաղում էր «Սիթիի» կազմում։ Հիշեցնենք, որ իսպանացին վերջերս է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

«Ես կարոտում եմ «Մանչեսթեր Սիթիին»։ Ինձ հաջողվեց կյանքիս 10 տարին անցկացնել այս ակումբում, շատ հիշողություններ ունեմ։ Անցած մրցաշրջանում ես վերադարձա քաղաք, երբ մենք 1:0 հաշվով հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Ապագայում կցանկանայի կրկին վերադառնալ Մանչեսթեր, բայց այս անգամ ընտանիքիս հետ։ Միգուցե դա տեղի ունենա հաջորդ տարի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Դեյվիդ Մակդոնելը։