Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կիսվել է կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ խաղից ստացած տպավորություններով։
«Կրոսը արժանի է հինգ «Ոսկե գնդակի»։ Նա անհավանական ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել հանդիպման ընթացքը: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ։ Կրոսը երբեք չի կորցնում գնդակը և խաղում է բացառիկ տեմպով։ Նրա հետ խաղալը շատ հաճելի է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը մրցաշրջանի ավարտին ավարտում է պայմանագիրը «Ռեալի» հետ։ Նշվում է, որ պայմանագրի ավարտից հետո Կրոսը կավարտի կարիերան։