Ռիո Ֆերդինանդը չի հասկանում, թե ինչու այդ ֆուտբոլիստը չի հրավիրվել Անգլիայի ընտրանի

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը չի հասկանում, թե ինչու «Չելսիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը առաջիկա հանդիպումներին չհայտնվեց «Երեք առյուծների» կազմում։

«Ես չեմ հասկանում, թե ինչու Սթերլինգին չհրավիրեցին Անգլիայի հավաքական: Նա միակ լուսավոր կետն էր «Չելսիի» խաղում մրցաշրջանի սկզբում: Ինչո՞ւ Կելվին Ֆիլիպսն ու Հարի Մագուայրը հնարավորություն ստացան, իսկ Սթերլինգը՝ ոչ», – նշել է Ֆերդինանդը Five UK-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Սթերլինգը «Չելսիի» կազմում երկու գոլ խփեց մրցաշրջանի սկզբում, երկուսն էլ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի նորեկ «Լուտոնի» դեմ խաղում։ Ռահիմը «Չելսիում» իր երկրորդ մրցաշրջանը սկսեց «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո։