«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ամփոփել է մանկունիանցիների կազմում իր նորամուտի խաղի արդյունքները, որում Էրիկ Տեն Հագի թիմը պարտվել է Լոնդոնի «Արսենալին» 3:1 հաշվով։
«Հաճելի էր առաջին անգամ հագնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը և ստանալ առաջին խաղային րոպեները: Մենք գրեթե հաղթեցինք, թեև ամեն ինչ հակառակը ստացվեց», – Հոյլունդին մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ դանիացին մանկունիացիների համար արժեցել է 75 միլիոն եվրո։