Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան չի ուզում հեռանալ «արքայական» ակումբից։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ավստրիացին համապատասխանում է թիմում իր դիրքին, և նրան նույնպես շատ է դուր գալիս քաղաքը։
Աղբյուրը հայտնում է, որ Ալաբան չի ցանկանա հեռանալ «Ռեալից», եթե նույնիսկ Սաուդյան Արաբիայից խելահեղ առաջարկ ստանա։ Պաշտպանը լիովին գոհ է «արքայական» ակումբից։
Հիշեցնենք, որ Ալաբան վերջերս սկսեց իր երրորդ մրցաշրջանը Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս ընթացքում ավստրիացի պաշտպանն արդեն մեկ անգամ կարողացել է «արքայական» ակումբի» հետ նվաճել բոլոր հնարավոր գավաթները։