Ռուբեն Դիաշ. «Եվրոպան դեռևս աշխարհի ամենամրցունակ ֆուտբոլն ունի»

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը գնահատել է Սաուդյան Արաբիայի առաջնության մակարդակը։

Պորտուգալացին կարծում է, որ ֆուտբոլի գրավչությամբ Եվրոպան դեռ առաջ է մյուս մայրցամաքներից։

«Ինձ համար ակնհայտ է, որ Եվրոպան դեռևս աշխարհի ամենամրցունակ ֆուտբոլն ունի: Իհարկե, չի կարելի ժխտել, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը որակական առումով նկատելիորեն բարելավվել է, քանի որ շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են տեղափոխվել այնտեղ»,- նշել է Դիաշը։

Հիշեցնենք, որ այժմ Սաուդյան Արաբիայում հանդես են գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, Կարիմ Բենզեման և շատ ուրիշներ։