Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան և նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Սևիլիա»։
«Սա հատուկ օր է ինձ համար: Իմ կյանքի ամենահիասքանչ օրերից մեկը, որովհետև տուն վերադառնալը միշտ հաճելի է: Շատ տարբեր հանդիպումներ հին ընկերների հետ և նման բաներ: Սա յուրահատուկ իրադարձություն է, և ես ուրախ եմ, որ կատարեցի իմ երազանքը և 18 տարի հեռանալուց հետո վերադարձա տուն:
Անհամբեր սպասում եմ երկրպագուների հետ հանդիպմանը: Պետք է շնորհակալություն հայտնեմ նախագահին, փոխնախագահին և բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին իմ վերադարձը այստեղ», – նշել է Ռամոսը։