Մարկ-Անդրե տեր Շտեգեն. ««Բավարիայից» 2:8 հաշվով պարտությունը օգնեց ինձ աճել»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հիշել է Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիայից» կրած ցավալի պարտությունը 2։8 հաշվով։

««Բավարիայից» 2:8 հաշվով պարտությունը շատ ցավալի էր, բայց դա օգնեց ինձ անձնապես աճել։ Նման դժվարին պահերին պետք է քայլ առաջ գնալ։ Եթե ոչ, ապա արժանի չես խաղալ «Բարսելոնայի» մակարդակի թիմում։

Մենք ունեինք ֆուտբոլիստներ, ովքեր գնացին այս քայլին և դարձան ավելի հասուն»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2014 թվականից, երբ տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։