«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին։
Ա Սերիայի երրորդ տուրի՝ «Էմպոլիի» հետ խաղում (2:0) ֆրանսիացին դաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին։ Հանդիպման վերջնամասում կիսապաշտպանը խնդիր ուներ, ինչի պատճառով սկսեց ավելի զգույշ գործել։
«Մենք դեռ ոչինչ չգիտենք, նա տհաճ ցավեր ունի մեջքի հատվածում, տեսնենք՝ ինչ ցույց կտա հետազոտությունը։
Նա դուրս եկավ և կես ժամ բարձր մակարդակ ցուցադրեց»,- նշել է Ալեգրին Football Italia-ին։