Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» 3-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ Գոլերից մեկի հեղինակը դարձավ Մոհամեդ Սալահը։
Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի վերջին 10 հանդիպումներից յուրաքանչյուրում Սալահը գոլ է խփել կամ գոլային փոխանցում կատարել։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ Սալահը ինքը Պրեմիեր Լիգայի վերջին ֆուտբոլիստն էր, ով ունեցավ նույն շարքը: 2021 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր եգիպտացին Պրեմիեր Լիգայի 15 խաղում դարձել է գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ։