Դոմինիկ Սոբոսլայ․ «Ուրախ եմ, որ իմ առաջին գոլը խփեցի «Լիվերպուլի» կազմում»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0), 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի հեղինակ։

«Միշտ էլ հաճելի է հաղթել: Ուրախ եմ, որ խփեցի իմ առաջին գոլը, դեռ ավելին կլինի: Մենք լավ գործեցինք, արագ առաջ անցանք 2-0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում գոլ խփեցինք: Երկրորդ կամ երրորդ խաղից հետո ասացի, որ ժամանակ է պետք խաղալու համար։ Մենք դեռ լավ չենք ճանաչում միմյանց, բայց ավելի ու ավելի լավն ենք դառնալու», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ «Լիվերպուլը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Ասթոն Վիլան» 6 միավորով 11-րդ տեղում է։