Մեքսիկայի հավաքականի վինգեր Իրվինգ Լոսանոն վերադարձել է ՊՍՎ։
Էյնդհովենի ակումբը հայտարարել է 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի «Նապոլիից» տեղափոխության մասին։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը կազմում է 15 մլն եվրո։
Լոսանոյի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր։
Իրվինգն արդեն խաղացել է ՊՍՎ-ում 2017-ից 2019 թվականներին և վաճառվել «Նապոլիին» 45 միլիոն եվրոյով։