«Սպարտակի» հարձակվող Շամար Նիկոլսոնը հայտնվել է իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Relevo-ն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակը» չի կարողացել 26-ամյա հարձակվողին հայտավորել մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» ֆուտբոլիստին ձեռք է բերել 2022 թվականի հունվարին։ Այս ընթացքում Նիկոլսոնը ռուսական թիմի կազմում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում խփել է 12 գոլ ու դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ։