Նաթանիել Ֆիլիպսը լքեց «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» պաշտպան Նաթանիել Ֆիլիպսը վարձավճարով տեղափոխվել է «Սելթիկ», հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա անգլիացու վերաբերյալ համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի հունվարը։ Նա «Սելթիկ»-ում հանդես կգա 6-րդ խաղային համարի ներքո։

Ֆիլիպսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից։ Մերսիսայդցիների հիմնական կազմում նա անցկացրել է 29 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։