«Թոթենհեմի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

«Թոթենհեմի» կիսապաշտպան Տանգայ Ն’Դոմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» լոնդոնյան թիմից խնդրել է ֆրանսիացի կիսապաշտպանի վարձակալության պայմանները։ Ներաձուրիները կփորձեն փակել գործարքը առաջիկա ժամվա ընթացքում։

2022/2023 մրցաշրջանում Ն’Դոմբելեն վարձավճարով հանդես է եկել «Նապոլիում»։ Կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։