«Ռոման» իր կայքում հայտնել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին։
30-ամյա բելգիացին հռոմեական ակումբ է տեղափոխվել վարձավճարով մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ «Ռոմայում» նա հանդես կգա 90 համարի մարզաշապիկով:
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում»: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։