Ժոաու Ֆելիշը տեղափոխվում է «Բարսելոնա»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը տեղափոխվում է «Բարսելոնա», այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մեկ քայլ է հեռու 23-ամյա պորտուգալացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելուց։ Ֆելիշի համար վեճում Իսպանիայի չեմպիոնն առաջ անցավ անգլիական «Լիվերպուլից», որը Ֆելիշին դիտարկում էր որպես Մոհամեդ Սալահին փոխարինող։

2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում պորտուգալացին վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։