Սերխիո Ռամոսը և Կարիմ Բենզեման կարող են դառնալ թիմակիցներ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

37-ամյա ֆուտբոլիստը, ով ՊՍԺ-ից հեռանալուց հետո հանդես է գալիս ազատ գործակալի կարգավիճակով, բանակցություններ է վարում «Ալ-Իթթիհադի» հետ, որտեղ խաղում է Մադրիդի «Ռեալի» նախկին թիմակից Կարիմ Բենզեման, հայտնում է Diario AS-ը։

Եթե ​​Ռամոսը մերժի «Ալ Իթիհադի» առաջարկը, ապա ակումբը պայմանագիր կկնքի «Բետիսի» պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ, ում հետ նա արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։