Բուկայո Սական PFA-ի կողմից ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչել «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական։

Սական առաջին թիմում իր նորամուտը նշել է «Արսենալում» 2018 թվականին։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում դարձել 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդը ստացել է PFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը։