Սքոթ ՄաքՏոմինայի տեղափոխությունը «Բավարիա» վտանգված է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» վտանգված է, հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մոտ 45 մլն եվրո։ Գերմանական կողմն իր հերթին պատրաստ չէ նման գումար վճարել։ Կիսապաշտպանին հրավիրելու հարցում անձամբ է հետաքրքրված «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։