«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ասթոն Վիլան» դիտարկում է 28-ամյա ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ձեռք բերելու տարբերակը։
Նշենք, որ Լենգլեն ներառված չէ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։ Կատալոնական ակումբը սպասում է պաշտպանի հեռանալուն մինչ պատուհանի փակումը։
Կլեման Լենգլեն արդեն խաղացել է Անգլիայում, նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Թոթենհեմում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։