Կլեման Լենգլեն մոտ է իսպանական մեկ այլ ակումբին միանալուն

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Լենգլեն կարող է վարձավճարով տեղափոխվել «Սևիլիա», քանի որ լիարժեք տրանսֆերն անհնար է։ Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ իր նախկին ակումբ, իսկ ակումբը խնդիրներ է ունենում պաշտպանությունում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը» ցանկանում է գնել Լենգլեին։

Լենգլեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

28-ամյա պաշտպանը «Սևիլիայում» հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 73 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։