Իսպանիայի դատախազությունը նախաքննություն է սկսել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի կողմից ենթադրյալ սեռական ոտնձգության գործով։
«Դատախազությունը կհետաքննի այն փաստերը, որոնք կարող են լինել սեռական ոտնձգության հանցագործություն», – ասվում է AFP-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիային (1:0): Տոնակատարության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է միջազգային խաղացող Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։
Օգոստոսի 25-ին Ռուբիալեսը հայտարարեց, որ սխալվել է, բայց չի պատրաստվում հրաժարական տալ։ Նախկինում նա հայտարարել էր, որ իր և մարզիկի համբույրը եղել է փոխադարձ համաձայնությամբ։
Ռուբիալեսի հայտարարությունից հետո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները հայտարարեցին, որ չեն խաղալու ազգային հավաքականում, քանի դեռ նա հրաժարական չի տվել։