«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում կամ Քաթարի առաջնությունում, հայտնում է Cope-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բետիսը», ով արդեն քննարկել է անգլիական ակումբի հետ հնարավոր տրանսֆերը:
Կոուտինյոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև քաթարական «Ալ-Դուհեյլ» ակումբը։ Ներկայիս ակումբը բրազիլացու համար 20 միլիոն եվրո է խնդրում։ Վաճառվելու դեպքում գործարքի 50%-ը բաժին կհասնի «Բարսելոնային», որտեղ Կոուտինյոն խաղացել է 2018-ից 2022 թվականներին: