Քեյնը այս ցուցանիշով «Բավարիայի» պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է

Օգոստոսի 27-ին «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Աուգսբուրգին» Բունդեսլիգայի երկրորդ տուրի խաղում՝ 3:1:

Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը՝ աչքի ընկնելով 40-րդ և 69-րդ րոպեներին։

Ըստ Opta-ի՝ Քեյնը «Բավարիայի» պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստ է, ով Բունդեսլիգայի իր առաջին երկու խաղերում 3 գոլ է խփել։ Մինչ անգլիացին հաջողության են հասել միայն Գուստավ Յունգը՝ 1967 թվականին և Ադոլֆո Վալենսիան՝ 1993 թվականին։