«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 11-րդ անգամ անընդմեջ հաղթել է «Նյուքասլի» ներկայիս գլխավոր մարզիչ Էդի Հաուի թիմին, հայտնում է Opta Sports-ը։
Ավելին, այս շարքը ներկայումս Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաերկար հաղթական շարանն է, երբ թիմի մի գլխավոր մարզիչը հաղթում է մեկ այլ թիմի գլխավոր մարզչին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 1-2 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։