ՊՍԺ-ն չի պատրաստվում 100 մլն եվրո վճարել Ռանդալ Կոլո-Մուանիի համար

ՊՍԺ-ն շարունակում է աշխատել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ ֆրանսիական ակումբը 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար առաջարկել է 80 մլն եվրո, և չի պատրաստվում 100 մլն եվրո վճարել՝ որը պահանջում է գերմանական ակումբը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հույս ունի, որ «Այնտրախտը» կընդունի ՊՍԺ-ի առաջարկը, և նա կտեղափոխվի Ֆրանսիայի առաջնության։