Դոմինիկ Սոբոսլայ. «Ես ուզում եմ հաղթել ամեն ինչ «Լիվերպուլի» հետ»

«Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը խոսել է այս մրցաշրջանում գավաթների համար պայքարում անձնական և թիմային հավակնությունների մասին։

«Եթե ինձ հարցնեն, թե արդյոք ցանկանում եմ հաղթել Պրեմիեր Լիգան, ես, անշուշտ, ցանկանում եմ հաղթել այն: Ցանկանում եմ հաղթել նաև Եվրոպա լիգան և Անգլիայի գավաթը: Այն ամենը, ինչ մենք կարող ենք հաղթել այս մրցաշրջանում։ Ես ուզում եմ հաղթել ամեն ինչ, քանի որ ոչ ոք քեզ չի հարցնի, թե ինչ է երկրորդը լինելը: Ես միշտ այսպես եմ մտածում։ Եթե ​​նույնիսկ դժվար է ու Պրեմիեր Լիգայում շատ լավ թիմեր կան, բայց մենք նույնպես շատ լավն ենք, ունենք շատ լավ մարզիչ ու ֆուտբոլիստներ։ Մենք ամեն ինչ կանենք, և վերջում ես ցանկանում եմ լինել առաջինը»,- Սոբոսլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: