Կևին Դե Բրույնեն նշել է «Ոսկե գնդակի» իր լավագույն 3 հավակնորդներին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն նշել է «Ոսկե գնդակի» իր լավագույն 3 հավակնորդներին՝ Էրլինգ Հոլանդին, Վինիսիուս Ժունիորին և Կիլիան Մբապպեին և բացատրել, թե ինչու է նրանց դասավորել այդ կարգով:

«Ինչու՞ եմ Վինիսիուսին Մբապպեից վեր դասում իմ վարկանիշում: Քանի որ ես չգիտեմ, թե որտեղ կխաղա Մբապպեն այս մրցաշրջանում։ Բացի այդ, նրա համար ավելի դժվար կլինի ՊՍԺ-ում նվաճել «Ոսկե գնդակը»:

Խոսակցություններ կան, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ», այնպես որ, միգուցե ես նրան Հոլանդից կամ մեկ ուրիշից վեր դասեի։ Բայց հաշվի առնելով, թե որ մրցաշրջանն է անցկացրել Էրլինգը, նա իմ սիրելին է»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։