Իտալացի լրագրողը հրաժարվել է ներողություն խնդրել Ռոմելու Լուկակուից սևամորթ անվանելու համար

Իտալացի լրագրող Լուիջի Ֆուրինին սկանդալի մեջ է ընկել Ռոմելու Լուկակուի նկատմամբ ռասիզմի պատճառով։

Տեղական Telelombardia հեռուստաալիքի ֆուտբոլային հաղորդման եթերում Ֆուրինին բելգիացի հարձակվողի հետ կապված օգտագործել է negretto («նեգր») բառը՝ ցնցելով ստուդիայում հավաքվածներին:

Հեռարձակումն ընդհատվել է գովազդներով, իսկ Ֆուրինիի վերադարձից հետո նա հրաժարվել է ներողություն խնդրել «Չելսիի» հարձակվողին սևամորթ անվանելու համար, և նրան խնդրել են հեռանալ ստուդիայից։