Կառլո Անչելոտտի․ «Մի քանի ժամից պարզ կլինի, թե ինչ է կատարվում նրա հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է վինգեր Վինիսիուս Ժունիորի վիճակի մասին։

Բրազիլացին ժամանակից շուտ ավարտեց Լա լիգայի երրորդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումը (1:0): Ժունիորը հանդիպման 10-րդ րոպեին խնդիրներ ուներ աջ ազդրի հետին մակերեսի հետ։ Ֆուտբոլիստը օգնություն ստանալուց հետո շարունակեց հանդիպումը, սակայն արդեն 18-րդ րոպեին փոխարինվեց։

«Վինիկիուսը տհաճություն ուներ, մի քանի ժամից պարզ կլինի, թե ինչ է կատարվում նրա հետ։ Նա անհարմարություն ուներ ոտքի մկանում։ Նա ցանկանում էր ավելի շատ խաղալ, ուստի դժվար թե որևէ լուրջ բան լինի: Կարծում եմ՝ նա բաց կթողնի «Խետաֆեի» հետ հանդիպումը»,- Ancelotti AS-ի խոսքերն է մեջբերում