Մաուրիսիո Պոչետինո. «Նա կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի տնային խաղում «Լյութոն Թաունի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։

Սա «Չելսիի» համար Պոչետինոյի գլխավորությամբ առաջին հաղթանակն է պաշտոնական խաղում։ Հյուրերի դարպասը դուբլ ձեւակերպեց Ռահիմ Ստերլինգը, եւս մեկ գոլ խփեց Նիկոլաս Ջեքսոնը։

«Շատ ուրախ եմ։ Ես շատ ուրախ եմ ֆուտբոլիստների և երկրպագուների համար, նա արժանի էր: Կոշտ խաղ էր: Ես շատ ուրախ եմ, քանի որ առաջին հաղթանակը միշտ շատ կարևոր է, այն վստահություն է հաղորդում թիմին։

Ինչ վերաբերում է Ստերլինգի խաղին, մենք նրան ազատություն ենք տվել խաղադաշտում, գիտենք, թե ինչի է նա ընդունակ։ Նա կարող է խաղալ եզրում, կենտրոնում, գծերի միջև… Նա ունի շատ դիրքերում խաղալու և՛ վազելու, և՛ գոլ խփելու որակներ: Մենք գոհ ենք Ռահիմից։ Նա պետք է շարունակի այսպես, ավելի շատ գոլեր խփի, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարի, որպեսզի օգնի թիմին հաղթել:

Մենք խնդրեցինք Նիկոլաս Ջեքսոնին վազել և պրեսինգի դիմել: Ժամանակի ընթացքում նա կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը»,- ​​ասել է Պոչետինոն Sky Sports-ին տված հարցազրույցում: