Ժոաու Մոուտինյոն վերադարձել է Պորտուգալիայի առաջնություն

«Բրագան» հայտնել է, որ համաձայնության է եկել կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյի հետ, պորտուգալացի ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Ժոաուն անմիջապես կսկսի աշխատել Արթուր Խորխեի գլխավորությամբ»,- հայտնում է «կարմիր-սպիտակների» մամուլի ծառայությունը։

Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մոուտինյոն տարեկան 400 000 եվրո կստանա պայմանագրով:

Հավելում ենք, որ ավելի վաղ Մոուտինյոն հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգի» և «Պորտուի» կազմում, ինչպես նաև պաշտպանել է «Մոնակոյի» և «Վուլվերհեմփթոնի» գույները։ Կիսապաշտպանը երեք անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը (2011, 2012, 2013), երեք անգամ նվաճել երկրի գավաթը (2007, 2008, 2011) և հաղթել Եվրոպայի լիգան (2011)։