Ռոմելու Լուկակուն Ժոզե Մոուրինյոյին նշել է իր վերջնական որոշման մասին

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ասել է, որ պատրաստ է տեղափոխվել Հռոմ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին զանգահարել է Մոուրինյոյին և համաձայնություն տվել հռոմեական թիմ տեղափոխվելու համար։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Չելսիի» և «Ռոմայի» սեփականատերերը հանդիպում են անցկացրել, և այն դրական է ավարտվել։ Այժմ քննարկվում է բելգիացուն գնելու հնարավորությամբ վարկը, որով իտալական ակումբը ֆուտբոլիստին կվճարի 8,5 միլիոն եվրո՝ նրա աշխատավարձի միայն մի մասը։